Այսօր Հայաստանում նշում են Բանկային աշխատողի օրը

Նոյեմբերի 22-ը դրամի ծննդյան օրն է
bank

2003 թ.-ին ՀՀ կառավարությունը նոյեմբերի 22-ը հայտարարեց Բանկային աշխատողի օր:

Ամսաթվի ընտրությունը պատահական չէ. 1993 թ.-ի այս օրը ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց դարձան 10, 25, 50, 100 ու 200 դրամանոց թղթադրամները:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության հռչակմամբ առաջացավ ազգային արժույթ ունենալու անհրաժեշտությունը։ Սակայն մինչ ազգային արժույթի ներդրումը Հայաստանում պաշտոնական շրջանառության մեջ էին խորհրդային ռուբլու՝ 1961-1991 թվականների նմուշի և ռուսական ռուբլու՝ 1991-1992 թվականների նմուշի բանկային տոմսերը։

1993 թվականի նոյեմբերի 22-ին ազգային արժույթի ներդրմամբ ՀՀ տարածքում դադարեցվեց խորհրդային և ռուսական դրամանիշերի շրջանառությունը․ փոխանակման համար ընդունվել էր «1 դրամ = 200 խորհրդային ռուբլի» հարաբերակցությունը:

Ազգային արժույթի անվան տարբեր առաջարկներ են եղել՝ «դրամ», «ստակ», «իբար», «դահեկան», «թագվորին» և այլն:

*

*