Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի առաջատար բանկերի ղեկավարների

Քննարկվել են Արցախում բանկային ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր
bako-sahakyan-bankeri-ghekavar

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ընդունել է ՀՀ մի խումբ առաջատար բանկերի ղեկավարների՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են Ա Հ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում բանկային ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։
Բակո Սահակյանը նշել է, որ այս ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությունը բավականին ակտիվ է ՝ կարեւորելով սերտ համագործակցության պահպանումը նաեւ ապագայում։

*

*