Նախագծով առաջարկվում է փոփոխություն «Մաքսային կարգավորման մասին» օրենքում

Նախագիծը տնտեսվարողներին թույլ կտա ապրանքներ ներմուծել եւ արտահանել՝ առանց միջնորդական ծառայություններից օգտվելու պարտադրանքի:
maqsayin

Խորհրդարանը այսօր քննարկել կառվարության եւ պատգամնավոր Էդմոն Մարուքյանի համատեղ նախագիծը, որով փոփոխություններ են առաջարկվում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում: Նախագիծը տնտեսվարողներին թույլ կտա ապրանքներ ներմուծել եւ արտահանել՝ առանց միջնորդական ծառայություններից օգտվելու պարտադրանքի:

Այսօր այդ հնարավորությունից օգտվում են միայն տնտեսվարողների որոշ խմբեր: Մեկ այլ փոփոխությամբ՝ մինչեւ 200 եվրո արժողությամբ գույք տեղափոխող փոքր սուբյեկտները ազատվում են 6500 դրամ մաքսային վճարից:

Նախագիծը ներկայացրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ առաջարկվում են սկզբունքային եւ հիմնարար փոփոխություններ:

«Ես չեմ պատկերացնում որեւէ այլ կառավարություն, որը կգա եւ կվերացնի այս փոփոխությունը, եթե նրա նպատակը իսկապես բիզնես միջավայրի բարելավումն է: Մենք հնարավորություն ենք տալիս ցանկացած տնտեսվարողի, որ ինքը հայտարարագրի իր ներմուծումներն ու արտահանումները: Սա մի՞թե ձեռքբերում չէ: Յուրաքանչյուր փաստաթղթի ձեւակերպման համար բրոքերային ծառայությունը 10-15 հազար դրամ արժե: Մենք վերացնում ենք միջնորդի ավելորդ ինստիտուտը»,- բացատրում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը։

 

*

*