ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՏՏ ոլորտին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ նախագծին

Հնարավորություն է ստեղծվում հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը երկարացնել․․․
tt

Պետությունն ընդլայնում է ՏՏ ոլորտի կազմակերպությունների գործունեության շրջանակը: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին: Նախագիծն ընդունվեց հանձնաժողովի մարտի 25-ի նիստում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գեղամ Վարդանյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է ընդլայնել ՏՏ ոլորտի կազմակերպությունների գործունեության շրջանակը, մասնավորապես՝ ավելացվել են էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում, համակարգչային գրաֆիկայի և խաղերի ստեղծում, ինչպես նաև ինտեգրալային սխեմաների նախագծում և թեստավորում գործունեության տեսակները:

Նախագծով ստեղծվում են նաև հավասար պայմաններ օտարերկրյա ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստեղծված դուստր ընկերությունների համար: Դա իր հերթին բերելու է ներդրումներ: Սահմանվում են նաև կազմակերպությունների կողմից հարկերի վճարումից խուսափելու ռիսկերի կառավարման մեխանիզմներ՝ հաշվի առնելով փորձը: Օրենքի ընդունմամբ նորաստեղծ ընկերությունների համար հնարավորություն է ստեղծվում հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը երկարացնել մինչ 2022թ դեկտեմբերի 31-ը  ներառյալ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները