Ազգային ժողովն ընդունեց մեկ անձից բաղկացած ՍՊԸ հիմնելու վերաբերյալ նախագիծը

Նախագիծն ընդունվեց 107 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայնով:

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մեկ անձից բաղկացած Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հիմնելու հնարավորություն ընձեռող օրենքի նախագիծը:

Oրենքի նախագիծը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Ընթացիկ կարգավորումներում կա պահանջ, որ անհարկի խոչընդոտ էր ստեղծում տնտեսավարողների համար Հայաստանում այդ տեսակի կազմակերպություններ հիմնելու և գործունեություն ծավալելու համար: Այդ պահանջն այն էր, որ որևէ այլ տնտեսավարող ընկերություն չի կարող մեկ անձից բաղկացած ՍՊԸ հիմնել մեր երկրում: Այս նախաձեռնությամբ վերացնում ենք խոչընդոտը, որը հույս ունենք, որ ավելի ազատական դաշտ կստեղծի և կխթանի ներդրումային միջավայրը»,- ասաց պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նախագիծն ընդունվեց 107 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայնով:

*

*