ԱԺ-ն ընդունեց կուտակայինի եւ բարեգործության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց...
azgayin-joghov

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից առաջարկված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի` հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը։ Նախագիծն ընդունվեց ձայների 73 կողմ, 2 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Եթե նախկին կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում էր իր եկամտի 10 տոկոսը, որի 5 տոկոսը վճարում էր անձը, իսկ 5 տոկոսն անձի օգտին՝ պետությունը, ապա նոր կարգավորմամբ ամրագրվեց, որ քաղաքացիները հուլիսի 1-ից կփոխանցեն 2,5 տոկոս, իսկ 7,5 տոկոսը` պետությունը:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաեւ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Նախագիծը նպատակ ունի բարեգործության բնագավառում ներկայում գործող կարգավորումները համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներին: Սահմանվում է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվելու է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնելու: Սահմանվում է, թե որ ծրագրերն են ենթակա բարեգործական որակմանը և կարող են որակվել որպես հարկային արտոնություններ ստացող։ Նախագծին բոլոր խմբակցությունները կողմ քվեարկեցին:

*

*