Արտեմ Ասատրայան. «Չի բացառվում, որ մի օր նախարարները կտեղաշարժվեն հեծանիվներով» — Երկիր Մեդիա

Արտեմ Ասատրայան. «Չի բացառվում, որ մի օր նախարարները կտեղաշարժվեն հեծանիվներով»

Հարկատուի հաշվին օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների պաշտոնյաներին սպասարկում է 1072 ծառայողական ավտոմեքենա...
artem-asatryan

Հարկատուի հաշվին օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների պաշտոնյաներին սպասարկում է 1072 ծառայողական ավտոմեքենա, ինչպես նաեւ վարորդ, բենզին, սպասարկման եւ մի շարք այլ ծախսեր:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որոշում է կայացվել՝ պետական գերատեսչությունների 797 վարորդներ մեքենաների բանալիները կհանձնեն եւ կհամալրեն գործազուրկիների շարքերը: Կառավարությունը ծախսերի կրճատումը սկսեց ավտոմեքնենաների օպտիմալացումից: Սա կրճատումների առաջին փուլն է:

Նախապատրաստվել է վարչապետի հանձնարարականի նախագիծ, որով առաջինն՝ արգելվում է սպասարկվող, այսինքն՝ հերթապահ մեքենաների ամրագրումը որեւէ կոնկրետ պաշտոնատար անձին: Երկրորդ՝ բոլոր նշված մարմինների պաշտոնական կայքերում պետք է զետեղվի տեղեկատվություն մեքենա առ մեքենա: Եվ երրորդ՝ պետք է արգելվի պետական ոչ առեւտրային կազմակերպություններին, ՓԲԸ-ներին, հիմնադրամներին կամ պետական հիմնարկին պատկանող մարդատար ավտոմեքենաների տրամադրումը գործադիր մարմիններին՝ ծառայողական նպատակներով օգտագործելու համար։

Կրճատումները չեն զարմացնում գերատեսչությունների ղեկավարներին: Ասում են՝ այն չի խանգարելու իրենց բնականոն աշխատանքին. նվազագույն ռեսուրսներով առավելագույն արդյունք կստանան: Գերատեսչություններից որոշներն էլ արդեն ունեն կրճատումների հստակ թվային պատկեր: Առողջապահության նախարարությունում կկրճատվի ծառայողական 74 մեքենա, այդ թվում՝ 80-ականների հին մեքենաները, որոնք աշխատում են մարզերում, բայց դա կարվի այնպես, որ բնակչությունը չզրկվի անհրաժեշտ բուժծառայությունից։

Ավտոմեքնենարի կրճատման հետեւանքով, նախարաները տեշաշարժվելու խնդիր չեն ունենա: Արտեմ Ասատրայանը չի բացառում, որ մի օր նախարարները կտեղաշարժվեն հեծանիվներով. բայց դա ոչ վաղ ապագայում:

Վերադառնալով իրականությանը՝ նախարարը նշեց, որ իր ղեկավարած գերատեսչությունում կկրճատվի 41 մեքենա:

Ծախսերի կրճատումը միայն մեքնեներով չսահամանփակվեց: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան էլ ասաց, որ ստեղծվել է պետական կառավարման ապարատի օպտիմալացման աշխատանքային խումբ: Տվայլներ այս պահին չունի, խումբ դեռ գործունեություն չի իրականցրել. դեռ վերլուծություն պետք է իրականացնի: Հաջորդ շաբաթվանից կսկսեն նիստեր գումարել եւ ժամանակի ընթացքում կներկայացնեն առաջարկություններ:

*

*