Երևանի ավագանին դեկտեմբերի 25-ի նիստում կհաստատի բյուջեն

Նիստի օրակարգում տասը հարց է ընդգրկված
qaghaqapetaran (1)

Երևանի ավագանին դեկտեմբերի 25-ին նիստ է գումարելու, որի օրակարգային հարցերից է լինելու Երևանի 2019 թ. բյուջեի հաստատումը: Օրակարգում ընդգրկված նախագծի համաձայն` մայրաքաղաքի 2019 թվականի բյուջեն եկամուտների գծով 83,077,572.0 հազ. դրամ է, ծախսերի գծով՝ 84,346,812.0 հազ. դրամ, իսկ բյուջեի պակասուրդը՝ 1,269.240 հազ. դրամ։

Երևանու ավագանու նիստում ընդգրկված մեկ այլ հարցով քննարկման կդրվի Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի հաստատման հարցը:

Ընդհանուր նիստի օրակարգում տասը հարց է ընդգրկված:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը, մանրամասն ուսումնասիրելով նախագիծը,  արձանագրել է, որ այն ետընթաց է նույնիսկ ի համեմատ 2018թ. Երևանի բյուջեի:

*

*