Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Նախարարը կարևորել է մի շարք առանցքային ուղղություններով տարվող քննարկումները։
handipum

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնի գլխավորած պատվիրակությանը:

Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի առանձնահատկությունները` մասնավորապես նշելով, որ բյուջեն այսուհետև ներառելու է արտաբյուջետային հաշիվների նախագծերը և կազմվելու է ծրագրային բյուջետավորման ձևաչափով: Նա նաև ընդգծել է, որ բյուջեն նախագծվել է նախորդ տարի խորհրդարանի կողմից հաստատված նոր հարկաբյուջետային կանոններին համապատասխան:

Նախարարը կարևորել է մի շարք առանցքային ուղղություններով տարվող քննարկումները, որոնցից են` տնտեսական աճի մոդելը, հարկային համակարգի փոփոխությունները, ոլորտային ռազմավարությունների մշակումն ու վերանայումը և կառուցվածքային փոփոխությունները:

Քննարկվել է «Երկրի գործընկերության շրջանակ» ծրագրի իրականացման հնարավորությունը:

*

*