Ատոմ Ջանջուղազյան. «Հայաստանը շարունակում է մնալ արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների ցանկում»

Հայաստանի պետական պարտքը 2015թ. վերջին կազմել է 5 միլիարդ 79 միլիոն ԱՄՆ դոլար կամ 2 տրիլիոն 457 միլիարդ դրամ:
atom-janjughazyan

Հայաստանի պետական պարտքը 2015թ. վերջին կազմել է 5 միլիարդ 79 միլիոն ԱՄՆ դոլար կամ 2 տրիլիոն 457 միլիարդ դրամ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  2015թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց  ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

«Դրանից կառավարության պարտավորություններն են 4 միլիարդ 602 միլիոն դոլարը կամ 2 տրիլիոն 226 միլիարդ դրամը: Ընդհանուր պետական պարտքից արտաքին պարտքը կազմել է 4 միլիարդ 317 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ ներքինը՝ 761 միլիոն դոլար»,- նշեց Ջանջուղազյանը:

Նա հավելեց, որ Հայաստանը շարունակում է մնալ արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների ցանկում:

«Արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող են համարվում այն երկրները, որոնց ՀՆԱ-ում արտաքին պարտքի չափը չի հասել 48 տոկոսի, իսկ Հայաստանի մոտ այդ ցուցանիշը 34 տոկոս է»,- մանրամասնեց Ջանջուղազյանը:

Նա հավելեց, որ սա ամենեւին չի նշանակում, որ իրենք չեն գնահատում պետական պարտքի ռիսկերը, դրանց  հետ կապված զարգացումները:

*

*