Հայաստանի ազգային օր՝ Ղազախստանի մայրաքաղաքում

«Աստանա expo-2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակներում
hayastan-astana

2017 թվականի օգոստոսի 12-ին  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի գլխավորած պատվիրակությունը  մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ օգոստոսի 16-ին ղազախական մշակույթի գործիչների, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների և բարձրաստիճան պետական ​​պաշտոնյաների մասնակցությամբ «Աստանա expo-2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի ազգային օրվան նվիրված  միջոցառում։

Հայաստանից  մեկնած զբոսաշրջության ոլորտի մասնագետները կներկայացնեն  Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն։ Կներկայացվեն նաև ինչպես էքսկուրսիոն ծրագրեր, միջոցառումային զբոսաշրջություն և հանգստյան օրերը Երևանում, այնպես էլ 2017 թվականի միջոցառումների  օրացույցը, մասնակիցներին կտրամադրվեն տեղեկատվական բնույթի նյութեր, ինչպես նաև «Պատրաստված է Հայաստանում» նվերներ։

Ազգային օրվա շրջանակներում կկայանա Հայաստանի մասին ֆիլմի շնորհանդես։

Նախատեսվում են նաև երաժշտական ​​համարներ «Միքայել Ոսկանյան և ընկերներ բենդ»-ի կողմից:

*

*