Ում աշխատավարձից որքան հարկ կպահվի

Մինչեւ 279 հազար դրամ ստացող քաղաքացու աշխատավարձից պահումների չափը նույնը կմնա:
byuje-dram (1)

Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում Հարկային օրենսգրքի փոփոխությունները։  Ըստ այդմ՝ վարձու աշխատողների աշխատավարձերից ավելի շատ պահումներ կարվեն:

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը ներկայացրել է, թե որքան աշխատավարձից որքան գումար է պահվելու: Մինչեւ 279 հազար դրամ ստացող քաղաքացու աշխատավարձից պահումների չափը նույնը կմնա: 300 հազար դրամ եւ ավելի ստացողներից կպահվի հավելյալ 420 դրամ։ 400 հազար աշխատավարձ ստացողից կպահվի եւս 2420 դրամ: 500 հազար դրամ ստացողից կպահվի  հավելյալ 4420 դրամ, 600 հազար ստացողից կպահվի հավելյալ 6420 դրամ:

 

*

*