Վարձու աշխատողների աշխատավարձը, անկախ չափից, կհարկվի 5000 դրամ ամրագրված դրույքաչափով

«Հարկվելու են ոչ թե եկամտային հարկի ստանդարտ սանդղակի․․․»
harkayin-orensgirq

Վարձու աշխատողներն անկախ աշխատավարձի մեծությունից կհարկվեն 5000 դրամ ամրագրված դրույքաչափով: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Վարձու աշխատողները հարկվելու են ոչ թե եկամտային հարկի ստանդարտ սանդղակի կամ կառավարության առաջարկած համահարթ դրույքաչափով, այլ 5000 դրամ ամրագրված դրույքաչափով՝ անկախ աշխատավարձի մեծությունից»,-ասաց փոխնախարարը:

Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսված փոփոխություններում միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում բոլորը ազատվում են հիմնական հարկերից՝ անգամ շրջանառության հարկից կամ ավելացված արժեքի հարկից:

*

*