Աշխատաժողով՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների վերաբերյալ

Գլխավոր ֆինանսիստն ու Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենը մասնակցել են․․․
aramyan-bosutgho

Գլխավոր ֆինանսիստն ու Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենը մասնակցել են հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտների բարեփոխումներին նվիրված աշխատաժողովին: Վարդան Արամյանը մատնանշել է ոլորտի բարեփոխումները, որոնք նպաստում են կրթական համակարգի բարելավմանը: «Այս աշխատաժողովը եւ նմանատիպ հարթակները կարեւոր են մեզ համար: Մենք կարողանում ենք մտքերի փոխանակում իրականացնել, ներկայացնել, թե ինչ ուղղությամբ ենք շարժվում, ինչպիսի մարտահրավերներ կան, եւ թե Համաշխարհային բանկի հետ մենք ինչ ընդհանուր տեսլականներ ունենք»,- նշել է ֆինանսների նախարարը:

Հաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի խոսքով` նման միջոցառումներն օգնում են ամրապնդելու գիտելիքները:

«Մենք պատրաստ ենք աջակցել իրազեկման արշավի իրականացմանը, որի արդյունքում երկխոսություն կձեւավորվի կառավարության եւ այլ շահագրգիռ կողմերի միջեւ` պայմանավորված հաշվապահական հաշվառման, աուդիտի եւ հանրային վերահսկողության մասին նոր օրենքի ընդունմամբ»։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները