Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՀՀ-ում ներդրումներով հետաքրքրված գործարարների հետ

Քննարկվել են էներգետիկ ոլորտին, ճանապարհաշինությանն ու բնակարանաշինությանը...
otarerkrya-nerdrumner-tntesakan-zargacman-nanxararutyun3 (1)

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել օտարերկրյա գործարարների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու հնարավորությամբ։

Մասնավորապես, նախարարը հանդիպումներ է ունեցել  եգիպտական EL SEWEDY METERS խմբի զարգացման գծով տնօրեն Լեոն Տեր-Հակոբյանի, նույն խմբի չեխական գործընկեր ZPA Smart Energy ընկերության տարածաշրջանային վաճառքի տնօրեն Յան Սլավիկի, ապա` ավստրիական STRABAG ընկերության ներկայացուցիչների հետ։

Նախարար Մինասյանը ողջունել է Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու գործարարների հետաքրքրվածությունը, ներկայացրել ՀՀ կառավարության ներդրումային քաղաքականությունը, անդրադարձել մեր երկրում արտադրություն հիմնելու և ԵԱՏՄ ու Իրանի շուկաներ մուտք գործելու հնարավորություններին ու առավելություններին, պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը։

Քննարկվել են էներգետիկ ոլորտին, ճանապարհաշինությանն ու բնակարանաշինությանը, ենթակառուցվածքների բարելավմանը, բիզնեսում նոր տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքների համակարգումն իրականացնել «Բիզնես Արմենիայի» և նախարարության համապատասխան պատասխանատուների միջոցով։

*

*