Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին — Երկիր Մեդիա

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին

Կարևորվել է տնտեսական զարգացմանը համահունչ համակարգը վերափոխելու անհրաժեշտությունը...
artsvik-minasyan

Հունիսի 13-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին:

Նշելով, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն գործելու է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում, նախարարը կարևորել է տնտեսական զարգացմանը համահունչ համակարգը վերափոխելու անհրաժեշտությունը և ավելացրել, որ պետական գույքի կառավարման հարցում անհրաժեշտ է գտնել նոր մեթոդներ, նոր մոտեցումներ առավել արդյունավետ կառավարելիություն ապահովելու համար:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նշել է, որ մեծ եռանդով է անցնում աշխատանքի:

*

*