ԱՄՆ դեսպանը պատրաստ է աշխատել Արծվիկ Մինասյանի հետ

«Մեր բարեկամությունը Ձեզ հետ և Ձեր աջակցությանը մեր նախարարությանը չափազանց կարևորում ենք»
artsvik-minasyan-1 (1)

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հունիսի 15-ին հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Մինասյանը նշել է համատեղ աշխատելու կարևորությունը և ներկայացրել ամերիկյան կողմի հետ փոխգործակցության ընթացքը։

«Մեր բարեկամությունը Ձեզ հետ և Ձեր աջակցությանը մեր նախարարությանը չափազանց կարևորում ենք», — իր խոսքում նշել է Արծվիկ Մինասյանը։

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը նշել է․«Պատրաստ եմ Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ներքո աշխատել Ձեզ հետ՝ խթանելու առևտուրն ու ներդրումները մեր երկու երկրների միջև: Սա մեր երկկողմ հարաբերությունների թիվ մեկ գերակայությունն է»:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին, հակակոռուպցիոն, հակամենաշնորհային քաղաքականությանը, ներդրումային միջավայրին և այս ուղղությամբ նախատեսվող օրենսդրական փոփոխություններին։

Մտքեր են փոխանակվել նաև էներգետիկայի, զբոսաշրջության, խորհրդատվությունների իրականացման և մի շարք այլ հարցերի շուրջ։

*

*