Արցախում 80%-ով ավելացել է նռան բերքը, 18,5%-ով` զբոսաշրջիկների թիվը

Նրա խոսքով՝ 2019 թվականը Արցախում զբոսաշրջության զարգացման առումով շատ հագեցած էր:
nur

Գյուղատնտեսությունում կիրառվող ծրագրերի, մասնավորապես, ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, 2018 թվականի արդյունքներով նռան բերքը ավելացել է ավելի քան 80 տոկոսով, որի գերակշիռ մասը մթերվում է հայաստանյան ընկերությունների կողմից:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ, նման տվյալներ է հրապարակել  Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ 2019 թվականը Արցախում զբոսաշրջության զարգացման առումով շատ հագեցած էր:

«Արդյունքում մենք ունեցանք շուրջ 18 հազար զբոսաշրջիկ առաջին կիսամյակում, խոսքը միայն արտասահմանյան զբոսաշրջիկների մասին է, որը մոտ 18,5 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում», — ասաց պետնախարարը:

Նրա խոսքով՝ զբասաշրջիկներն ամբողջությամբ ազատված են վիզայի պետական տուրքից, որը ոչ մեծ գումար էր կազմում՝ 3000 դրամ:

*

*