Արտաշավան համայնքում դիտարկել են կարկուտի հասցրած վնասների չափերը

Արտաշավանում որոշակի վնասներ են կրել մոշի, ազնվամորու, ելակի, լոբու մշակաբույսերը, խնձորի այգիներում էլ՝ պտղի ապրանքային տեսքն է տուժել:
artashavan

Հուլիսի 13-ին տեղացած կարկուտի՝ գյուղատնտեսությանը հասցված վնասի չափերը դիտարկելու եւ իրավիճակին ծանոթանալու նպատակով գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզի Արտաշավան համայնք:

Պարզվել է, որ Արտաշավանում որոշակի վնասներ են կրել մոշի, ազնվամորու, ելակի, լոբու մշակաբույսերը, խնձորի այգիներում էլ՝ պտղի ապրանքային տեսքն է տուժել:

 Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Գոմքում եւս կարկուտը վնասներ է պատճառել: Մարզպետարանից տեղեկացնում են, որ այդտեղ նույնպես վնասի չափերը գնահատելու նպատակով կազմվել է համայնքային հանձնաժողով:

*

*