Արտահանման եւ ներմուծման ծավալներն աճել են

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
nerkrum-artahanum

Օպերատիվ տվյալների համաձայն` 2018թ. հունվարին՝ 2017թ. հունվարի համեմատ, արտահանումն աճել է շուրջ 43 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 55 տոկոսով: Ներկայացնելով նախնական տվյալները՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքում այսուհետ կգործի նաև նոր տեղեկատվական համակարգ, որը հայ արտահանողներին կտրամադրի թիրախային շուկաների մասին ամբողջական տեղեկատվություն և հնարավորություն կտա կողմնորոշվելու, թե արտաքին որ շուկայում իրենց արտադրանքի պահանջարկը կա»,-գրել է նա:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2017 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 6.4 միլիոն դոլար, որից արտահանումը` 2.2 միլիոն դոլար, ներմուծումը` 4.2 միլիոն դոլար:

*

*