«Արտահանումը դեպի ԵՄ շուկա աճել է 20 տոկոսով». Սուրեն Կարայան

Աշխատանքներ են տարվում արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ:
karayan
Լուսանկարը՝ Արմենպրեսի

Հայաստանը ներկայումս փորձում է կանխատեսումներ և վերլուծություններ անել, թե ինչ է սպասվում մեր երկրին Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների հետևանքով: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը՝  որպես Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր, միշտ ուշադրության կենտրոնում է:

Դիտարկմանը, թե պատժամիջոցների շեշտը դրված է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի վրա, նախարարն ասաց, որ այդ պատժամիջոցները նոր չեն, արդեն մեր տնտեսությունն ադապտացվել է, և այս պահին դեռևս մեծ մտահոգություններ ինքը չի տեսնում:

Ըստ Կարայանի, իրենք փորձում են համագործակցել այլ երկրների շուկաների հետ ևս:

«Մեր արտահանման կառուցվածքով առաջին վեց ամիսների ընթացքում, եթե ԵԱՏՄ շուկաներում արտահանումն աճել է 25 տոկոսով, ապա արտահանումը դեպի ԵՄ շուկա աճել է 20 տոկոսով»,- փաստեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը՝ ավելացնելով, որ աշխատանքներ են տարվում արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները