Արծվիկ Մինասյանը հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության պատվիրակության հետ

Բարեփոխումների հիմնական գաղափարախոսությունը հիմնվելու է էկոհամակարգային առաջնահերթություններով կառավարման սկզբունքի վրա
Artsvik Miansyan

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն  ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության պատվիրակությանը՝ քաղաքային պլանավորման, ԵՄ ռեգիոնալ և միասնական քաղաքականության միջազգային համագործակցության գծով մասնագետ Շտեֆան Էլզինգի գլխավորությամբ։

Բնապահպանության նախարարը կարևորել է մինչև ծրագրի մեկնարկը նման հանդիպումների կազմակերպումը և, ներկայացնելով բնապահպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, առանձնացրել է ՀՀ բնապահպանության նախարարությանը փոխանցված անտառային ոլորտի՝ որտեղ առկա է կենսաբազմազանության շուրջ 80 տոկոսը, կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները։

Ըստ Արծվիկ Մինասյանի, բարեփոխումների հիմնական գաղափարախոսությունը հիմնվելու է էկոհամակարգային առաջնահերթություններով կառավարման սկզբունքի վրա։ Նույն սկզբունքի ներքո ռեֆորմներ են իրականացվում բնապահպանական ոլորտի բոլոր բաղադրիչներով, և այդ գործընթացների արդյունավետ իրականացման համար կարևորվել է  միջազգային համագործակցության շրջանակներում տրամադրվող նպատակային աջակցությունը։

Մանրամասները՝ այստեղ:

*

*