Քննարկվել է առողջապահության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը

Վարչապետը կարևորել է 2020թ. համար առողջապահության ոլորտում նախանշված միջոցառումների իրականացումը
karavarutyun-aroxapahutyun

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում նոյեմբերի 5-ին քննարկվել է առողջապահության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը:

Քննարկումը ծավալվել է նախարարության 2020թ. առաջնահերթությունների, գերակա խնդիրների, միջոցառումների և բարեփոխումների շրջանակում անելիքների շուրջ։ Անդրադարձ է եղել ժողովրդագրական իրավիճակի բարելավման, դեղորայքային ապահովման ուղղությամբ նախատեսվող ու նաև առողջապահության պետական նպատակային ծրագրերին:

Պետպատվերով իրականացվող ծրագրերի շրջանակում քննարկվել են սրտի անհետաձգելի ստենտավորման «Ստենտ ֆոր լայֆ», գլխուղեղի իշեմիկ կաթվածի բուժման, 0-18 տարեկան երեխաների բժշկական օգնության ծրագրերի ընթացքին, դրանց շարունակմանը և շահառուների շրջանակի ընդլայնմանն առնչվող հարցեր:

Վարչապետը կարևորել է 2020թ. համար առողջապահության ոլորտում նախանշված միջոցառումների իրականացումը և մի շարք հանձնարարականներ տվել՝ առողջապահության պետական նպատակային ծրագրերի մոնիթորինգի, առաջնային պահպանման բուժհաստատությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման, կառուցվածքային բարեփոխումների և այլ ուղղություններով աշխատանքի առնչությամբ:

*

*