Գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մի շարք համայնքներ

Նախարարը հանդիպել է ֆերմերների հետ, լսել նրանց հուզող հարցերը։
ignati-araqelyan

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն օգոստոսի 4-ին Արմավիրի փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանի և ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Ակնալիճ, Հացիկ, Մյասնիկյան համայնքներ:

Նախարարը հանդիպել է ֆերմերների հետ, լսել նրանց հուզող հարցերը, ներկայացրել պետական աջակցության նոր ծրագրերը` 5 տոկոսով սուբսիդավորվող վարկեր, 2 տոկոսով վարկային միջոցներ` կաթիլային ոռոգման անցնելու համար և այլն:

Ակնալիճ համայնքում այս տարի լոլիկի առատ բերք են ակնկալում, գյուղացիներին հուզող հարցը մթերման գործընթացի կազմակերպումն է:

«Մենք ամեն ինչ անում ենք գյուղացու շահերը պաշտպանելու համար»,-հավաստիացրել է նախարար Առաքելյանը` տեղեկացնելով, որ կառավարությունը երեկ ընդունել է վերամշակողներին մթերման մատչելի վարկերի տրամադրման ծրագիրը, ինչը կերաշխավորի պայմանագրերի կնքումը` գյուղնախարարության կողմից տրամադրված օրինակելի ձևին համապատասխան ու մթերումների դիմաց վճարումների ժամանակին կատարումը:

 

*

*