Հայաստանն ու Հնդկաստանը հուշագիր են ստորագրել «Արմաթ» լաբորատորիաներն արտահանելու վերաբերյալ

Մեր մասնագետներն ինժեներական լաբորատորիաները ղեկավարելու հմտությունները կփոխանցեն հնդիկ խմբավարներին:
armat

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի ընթացքում Հայաստանն ու Հնդկաստանը հուշագիր են ստորագրել «Արմաթ» լաբորատորիաներն արտահանելու վերաբերյալ: Պիլոտային ծրագրի ընթացքում հայ մասնագետների օգնությամբ Հնդկաստանի դպրոցներում 300 «Արմաթներ» կբացվեն:

Առաջին երեքն իր դռները մոտ ամիսներին կբացի: Այնտեղ մեր մասնագետներն ինժեներական լաբորատորիաները ղեկավարելու հմտությունները կփոխանցեն հնդիկ խմբավարներին:

Համաժողովի ավարտին Հայաստանը էստաֆետը կվերցնի` 2019թ. ՏՏ համաշխարհային կոնգրեսը մեզ մոտ անցկացնելու համար:

ՏՏ համաշխարհային կոնգրեսը բիզնես հաղորդակցությունների եւ գործարքների միջազգային հարթակ է 2000-ից ավելի գործարարների, նորարարների, պետական ներկայացուցիչների, վերազգային կազմակերպությունների, ներդրողների եւ նշանավոր գիտնականների համար: Համաժողովի ներկայացուցիչները քննարկում են ոլորտի զարգացման ուղղություններն ու մարտահրավերները:

*

*