ՓՄՁ-ն լուրջ աջակցության կարիք ունի. Արծվիկ Մինասյան

Առաջարկվում է, որ մանրածախ և մեծածախ առևտուրը տարանջատվի առևտրի ցանցերում...
bakayin-poxocayin-arevtur

Այսօր կառավարության նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին:

Առաջարկվում է, որ մանրածախ և մեծածախ առևտուրը տարանջատվի առևտրի ցանցերում, ինչը հնարավորություն կտա, որ փոքր սուբյեկտները կարողանան մրցակցել առևտրային ցանցից դուրս:

«Գաղափարը ընդունելի է մեզ համար, քանի որ դա կառավարության կարևոր ուղերձներից մեկն է եղել, բայց կարգավորման առաջարկված ձևակերպումները մի շարք հարցեր են առաջացնում, օրենսդրության մեջ պետք նույն կերպ սահմանվեն»,- ասաց նախարարը` հավելելով, որ հենց այդ պատճառով առաջարկվում է օրենքի նախագիծը լրացուցիչ քննարկման ենթարկել:

«Ավելի լավ է այստեղ յոթ չափել, մեկ կտրել, բայց որ ՓՄՁ-ն լուրջ աջակցության կարիք ունի, և կառավարությունը միջոցներ կձեռնարկի դրա համար, դա միանշանակ է: Բոլորս դրա հետ կապված համակարծիք ենք»,- ասաց Փաշինյանը:

Գործադիրում առաջարկվեց նաև տոնավաճառների վարձավճարների ճշգրտումներ անել, որպեսզի վարձակալության պայմանները լինեն հրապարակային:

 

*

*