Հայաստանից Եվրոպա արտահանումն աճել է 33 %-ով

Սա են վկայում վիճակագրական թվերը:
cucanish-vijakagrutyun

Այս տարվա հունվարից սեպտեմբեր ամիսներին Հայաստանի եւ Եվրամիության անդամ երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն ակտիվացել է: Սա են վկայում վիճակագրական թվերը:

Համաձայն պաշտոնական վիճակագրի` Հայաստան-Եվրամիություն առեւտրաշրջանառությունն այս ամիսներին գերազանցել է 1 մլրդ դոլարը: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 25.5 %-ով:

Տարեկան կտրվածքով Հայաստանից Եվրոպա արտահանումն աճել է 33 տոկոսով, Եվրոպայից Հայաստան ներմուծումը՝ գրեթե 20 %-ով:

*

*