Աբովյանում կառուցվելու է արևային վահանակների արտադրության գործարան

Կստեղծվի մոտ 97 աշխատատեղ` 192 000 դրամ միջին աշխատավարձով
arevayin-vahanak

«Մուլտի Սոլար» ՍՊԸ-ն Աբովյան քաղաքում նախատեսում է ամբողջովին նոր արևային վահանակների արտադրության գործարան կառուցել: Այս մասին ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

«Ծրագրի ընթացքում կկատարվի 967 մլն դրամի ներդրում: Արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 97 աշխատատեղ` 192 000 դրամ միջին աշխատավարձով»,- նշել է Սուրեն Կարայանը:

Կառավարության որոշմամբ «Մուլտի Սոլար» ՍՊԸ-ն կօգտնվի ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից:

*

*