ՀՀ վարչապետը Արմավիրի մարզում մասնակցել է արևային էլեկտրակայանի բացմանը

Շենիկ համայնքում բացվել է արևային էլեկտրակայան
varchapet-armavir

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 13-ին աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության ղեկավարի ներկայությամբ Արմավիրի մարզի Շենիկ համայնքում պաշտոնապես բացվել է «Գրին Էներջի» 1 Մվտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանը:

Շինարարությունն իրականացվել է այս տարի՝ 3.5 ամսվա ընթացքում, ներդրումների ծավալը կազմում է 750-800 հազ. ԱՄՆ դոլար: Շինարարության ընթացքում ստեղծվել է 70 աշխատատեղ, աշխատակիցները ներգրավվել են հարակից համայնքներից և գյուղերից:

Նախատեսվում է, որ այն կկարողանա ապահովել 1600 Մվտ/ժ տարեկան էլեկտրաէներգիայի արտադրություն:

Կարեն Կարապետյանը նշել է, որ արևային էներգետիկան Հայաստանում զարգացման մեծ ներուժ ունի, արևային կայանների թվի ավելացումը վկայում է ոլորտի առաջընթացի մասին:

Վարչապետն այցելել է նաև Արմավիրի մարզի Շենիկ համայնքում «Սպայկա» ընկերության կողմից հիմնված ինտենսիվ այգիներ, ծանոթացել ներդրումային ծրագրի ընթացքին և ընդլայնման հեռանկարներին:

*

*