Հայ ներդրողները գնել են «Առէկսիմբանկի» 100% բաժնետոմսերը

Բանկը սեպտեմբերին հայտնվել էր ամերիկյան պատժամիջոցների տակ:
gazprom

«Գազպրոմբանկը» հայ ներդրողներին է վաճառել դուստր-ընկերության` «Առէկսիմբանկի» 100% բաժնետոմսերը: Այս մասին տեղեկանում ենք «Ռիա Նովոստի» կայքէջից:

Բանկը սեպտեմբերին հայտնվել էր ամերիկյան պատժամիջոցների տակ: «Առէկսիմբանկից» տեղեկացրել են, որ ԱՄՆ պատժամիջոցները չեն անդրադառնա ո՛չ հաճախորդների, ո՛չ էլ բանկի աշխատանքի վրա: «Գազպրոմբանկ»-ը Հայաստանում բանկային համակարգում 5-րդ տեղը զբաղեցնող «Առէկսիմբանկ»-ի միակ բաժնետերն է:

*

*