Արծվիկ Մինասյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է տնտեսության մրցակցության բարեփոխումների գնահատման առաջնահերթությունները

Նախարարը նախ ներկայացրել է տնտեսական ցուցանիշները։
handipum (30)

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանում մրցակցության բարեփոխումների մասով գնահատում կատարելու նպատակով Համաշխարհային բանկի խմբի նախնական ուսումնասիրության առաքելության անդամների հետ՝ պատվիրակության ղեկավար Սառա Նիմանի գլխավորությամբ։

ՀԲ առաքելության անդամներին Արծվիկ Մինասյանը նախ ներկայացրել է տնտեսական ցուցանիշները, անդրադարձել քաղաքական փոփոխություններից հետո երկրի տնտեսության ոլորտում արձանագրված իրողություններին։ Նախարարը խոսել է իրականացվող բարեփոխումների ընթացքի, շուկաների ազատականացման, մրցակցային պայմանների ապահովման, հակամենաշնորհային քաղաքականության, ներդրումային միջավայրի բարելավանն ուղղված քայլերի, համապատասխան օրենսդրական դաշտի կարգավորման և մի շարք այլ հարցերի մասին։

Սառա Նիմանը, նշելով, որ առաքելությունն աշխատում է 60-ից ավելի կառավարությունների հետ, ներկայացրել  է Հայաստանում իրականացվող աշխատանքը, որի նպատակը ՀՀ կառավարությանն օգնելն է` բացահայտելու տնտեսության մեջ առկա բոլոր բացերը, որոնք խոչընդոտում են առավել մրցունակ տնտեսություն ունենալուն։

Հանդիպմանը քննարկվել են մրցակցության բարեփոխումների գնահատման առաջնահերթ ուղղություններին վերաբերող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է եղել առևտրի և շուկայի կարգավորումներին, արդյունաբերական, ներդրումային, ՓՄՁ քաղաքականության ճիշտ գնահատման և վերլուծության կարևորության խնդիրներին։

*

*