Չինացի գործարարները մտադիր են ներդրումներ կատարել Հայաստանում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը...
arcvik-minasyan-chinaciner22 (1)

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Չինաստանից ժամանած գործարարների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության և «Բիզնես Արմենիայի» պատասխանատու անձինք։

Նախարարը ողջունել է հյուրերին, ներկայացրել Հայաստանում գործարարությամբ զբաղվելու և ներդրումներ կատարելու հնարավորություններն ու առավելությունները։

Չինացի գործարարները հայտնել են ներդրումներ կատարելու և Հայաստանում գործարարությամբ զբաղվելու իրենց մտադրությունների մասին։ Մասնավորապես, գործարարները հետաքրքրված են անշարժ գույքի, բնակարանաշինության, հյուրանոցային բիզնեսի, էներգետիկ ոլորտներով։

Հանդիպումը կազմակերպվել էր «Բիզնես Արմենիայի» հետ համագործակցության շրջանակներում։

*

*