Արծվիկ Մինասյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին

Արծվիկ Մինասյանը նշել է, որ ուրախ է ընդունել նրան նոր Հայաստանում և պատրաստակամ է համատեղել ջանքերը․․․
avetis-kitanyan

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այսօր ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին: Արծվիկ Մինասյանը նշել է, որ պատրաստակամ է համատեղել ջանքերը՝ զարգացնելու եւ նոր որակ հաղորդելու զբոսաշրջության ոլորտում փոխշահավետ համագործակցությանը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գրանցված արդյունքների վերաբերյալ: Ըստ վիճակագրական տվյալների, Լիբանանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 3.437 մարդ, նախորդ տարվա 2.410-ի դիմաց:

Միաժամանակ, կողմերը նշել են, որ կա զարգացման մեծ ներուժ եւ հնարավորություն: Կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության քայլերը եւ գործողությունները առավել առարկայական նախապատրաստել եւ քննարկել Արծվիկ Մինասյանի՝ աշնանը նախատեսվող Լիբանան եւ Սիրիա այցի ժամանակ:

*

*