Հայաստանը եւ Արցախը կարեւորում են համագործակցությունը ՏՏ-ի եւ զբոսաշրջության ոլորտներում

Էկոնոմիկայի նախարարն այսօր ընդունել է ԼՂՀ վարչապետի գլխավորած պատվիրակությանը։
hayastan-arcakh-tt-hamagorcakcutyun

Էկոնոմիկայի նախարարն այսօր ընդունել է ԼՂՀ վարչապետի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել վարչապետ Արայիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը եւ ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը:

Քննարկվել են Հայաստանի եւ Արցախի միջեւ տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության խորացման եւ ընդլայնման հնարավորությունները: Առանձնահատուկ կարեւորվել է փոխգործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զբոսաշրջության ոլորտներում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել տնտեսության ոլորտներում կապերի սերտացման հնարավորությունները:

Հանդիպման ավարտին Արցախի վարչապետն Արծվիկ Մինասյանին հրավիրել է Արցախ՝ տեղում ծանոթանալու տնտեսության զարգացման հնարավորություններին:

*

*