Արցախում աճեցված եւ Երեւանում վաճառվող բրնձի շուրջ ստեղծված խառնաշփոթը պարզվել է

Սուպերմարկետում վաճառվող բրնձի մասին սոցիալական կայքում տեղ գտած տեղեկությանը բուռն արձագանք էր գտել։
brindz

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, արձագանքելով Արցախի Հանրապետությունում աճեցված և «Քարֆուր» սուպերմարկետում վաճառվող բրնձի մասին սոցիալական կայքում տեղ գտած տեղեկությանը, դիտարկում է իրականացրել «Քարֆուրում»:

Այս մասին հայտնում է ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը:

«Արդյունքում պարզվել է, որ Արցախում (Խերխան գյուղում) Real Yummy Bagels ընկերությունը, ըստ տնօրենի՝ Քարոլին Բաղումյանի հայտարարության, փորձնական աճեցրել է բրինձ՝ 28,5 կգ, փաթեթավորել և հանձնել այն վաճառքի՝ «Քարֆուր» և Սարյան փ. վրա գտնվող «Նոր Զովք» խանութներ: Փաթեթավորված բրնձի մակնշումը թերի է եղել՝ բացակայել է համապատասխանության նշանը, և ՍԱՊԾ-ն ժամանակավորպես կասեցրել է խմբաքանակի իրացումը՝ մինչև անհամապատասխանության վերացումը, միաժամանակ, տրամադրվել է մասնագիտական խորհդատվություն այն կարճ ժամկետում շտկելու և իրացնելու նպատակով: Նշենք, որ ընկերությունը գրանցված է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բազայում»:

brindzՖեյսբուքում օրերս օգտատեր Արթուր Եղիազարյանը լուսանկար էր տեղադրել եւ գրառում էր արել վաճառվող բրնձի մասին։ Գրառումն արձագանք էր ստացել, եւ Արցախի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել էր, թե բրինձ իրենց մոտ չի աճեցվում, սակայն այսօր արդեն Եղիազարյանի հետ կապ էր հաստատել այն արտադրող Քարոլին Բաղումյանը եւ ողջ ճշմարտությունն ու իրավիճակը պարզ էր դարձել։

*

*