Արցախի «Կենտրոնական ավտոկայանը» կես տարում դեպի Հայաստան 1677 երթ է իրականացրել

Միջպետական ուղևորափոխադրումները սպասարկում է 21 ավտոբուս։
arcax-avtokayan

Արցախի «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ կողմից 2017թ. առաջին կիսամյակում գրանցվել են միջշրջանային և ներշրջանային 22 950 երթ, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ երթերի թիվը աճել է 1109-ով (21 841 երթ): Նույն ժամանակահատվածում դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվել է 1677 երթ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 97-ով (1580 երթ):

Ընկերությունը միջշրջանային և ներշրջանային երթուղիների սպասարկումն իրականացնում է 102 ավտոբուս, իսկ միջպետական ուղևորափոխադրումները՝ 21:

 

*

*