Արցախում խաղողի համախառն բերքը կազմել է ավելի քան 7000 տոննա

Կարկտահարության հետևանքով խաղողի բերքատվությունը տուժել է, բայց․․․
khaghogh

Արցախում հոկտեմբերի 31-ի դրությամբ խաղողի համախառն բերքը կազմել է ավելի քան 7000 տոննա՝ նախորդ տարվա 3000 տ-ի փոխարեն: ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանություն բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը նաև նշել է, որ խաղողի միջին բերքատվությունը 1 հեկտարից այս տարի կազմել է 60 ցենտներ:

Այս տարի ևս, ըստ նախարարության պաշտոնյայի, կարկտահարության հետևանքով խաղողի բերքատվությունը տուժել է, բայց, ընդհանուր առմամբ, արդյունքը կարելի է «բավարար» գնահատել:

 

*

*