Ստեփանակերտում քննարկվել է «Արցախ» սոցիալական համակարգի ներդրման հարցը

Մանե Թանդիլյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախ
mane-tandilyan-handipum

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի գլխավորած պատվիրակությանը։

Նախարար Մ. Թանդիլյանը նշել է, որ Արցախի հետ համատեղ իրականացվող բոլոր ծրագրերը շարունակվելու են։ Նրա խոսքերով՝ այցելության ընթացքում ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործընկերների հետ նախատեսված են համագործակցության տիրույթում ընթացիկ հարցերի քննարկման և դրանց արդյունավետության բարձրացման մի շարք հարցեր։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախում կենսաթոշակային համակարգի զարգացման, ինչպես նաև բնակչության սոցիալական պաշտպանության արդյունավետության և սոցիալական աջակցության հասցեականության բարձրացման նպատակով հանրապետությունում «Արցախ» համակարգի ներդրման հետ կապված հարցեր։

*

*