10 տարում Արցախի ՀՆԱ-ն աճել է 4 անգամ

Աճի նշված ցուցանիշներն արտահայտվել են պետական բյուջեի եկամուտների ավելացմամբ
arcax

10 տարում Արցախի ՀՆԱ-ն աճել է 4 անգամ. եթե 2007 թ.-ին Արցախի ՀՆԱ-ն կազմում էր 70,8 մլրդ դրամ, 2016թ.-ին՝ 229,6 մլրդ, ապա 2017-ին խնդիր է դրվել այն հասցնել շուրջ 270 մլրդ-ի՝ տասը տարում ապահովելով անվանական ՀՆԱ-ի գրեթե 4 անգամ աճ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Աճի նշված բոլոր ցուցանիշներն արտահայտվել են պետական բյուջեի եկամուտների ավելացմամբ՝ 2007թ.-ի 30 մլրդ դրամի փոխարեն 2017 թ.-ին այն կհասնի 100 մլրդ դրամի:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները