Արցախի ցածրադիր գոտիներում տուժել են աշնանացան գարու ցանքատարածությունները — Երկիր Մեդիա

Արցախի ցածրադիր գոտիներում տուժել են աշնանացան գարու ցանքատարածությունները

Մասնագիտական խումբը օրերս այցելել էր Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններ։
arcakh

Անբարենպաստ չոր եղանակային պայմանները բացասական ազդեցություն են ունեցել հիմնականում Արցախի ցածրադիր գոտիներում գտնվող աշնանացան գարու ցանքատարածությունների վրա:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը՝ ավելացնելով, որ գյուղնախարարությունից կազմված մասնագիտական խումբը օրերս այցելել էր Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններ, որտեղ իրականացրել են աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքների ուսումնասիրություններ և դիտարկումներ:

«Մեր կողմից ուսումնասիրված աշնանացան ցորենի ցանքատարածքներում արձանագրել ենք, որ չնայած ձևավորված ոչ բարենպաստ շոգ եղանակային պայմաններին, այնուամենայնիվ, դրանք դեռևս պահպանում են իրենց կենսունակությունը: Այս առումով կուզենայի փարատել հողօգտագործողների մոտ առկա մտահոգությունը՝ նշելով, որ այս պահին լուրջ անհանգստության առիթ չկա, և ցանքսերում սնուցման, մոլախոտերի և վնասատուների դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման պարագայում, ինչպես նաև համապատասխան քանակությամբ տեղումների առկայության դեպքում հնարավոր կլինի վերականգնել ցանքատարածությունները և խուսափել բերքի կորստից»,-նշել է Վ. Ավետիսյանը:

*

*