Հուլիսից ՌԴ-ում հնարավոր կլինի գործարքներ կատարել «Արքա» քարտերով

2017 թ-ի հուլիսից Ռուսաստանի Դաշնության տարածքում «Արքա» քարտերով սպասարկում կիրականացվի:
arca

Հուլիսից հնարավոր կլինի գործարքների իրականացնել «Արքա» քարտերով նաեւ Ռուսաստանի տարածքում: Հայաստանում էլ կսպասրկեն «Միր» քարտերը: Այս մասին հայտարարել են Սանկտ-Պետերբուրգում «Ֆինանսներ հանուն զարգացման» խորագրով միջազգային բանկային 26-րդ կոնգրեսի ընթացքում.տեղեկացնում են Հայաստանի կենտրոնակն բանկից:

Եթե նախկինում Հայաստանում և/կամ Ռուսաստանում վճարումներ կամ հաշվից կանխիկացում կատարելու համար զբոսաշրջիկները պետք է ունենային միջազգային վճարային համակարգերի քարտեր, ապա այժմ բավարար կլինի «Արքա» կամ «Միր» համակարգերի քարտերի առկայությունը:

Քարտային գործարքներ կատարելիս գործարքի բոլոր մասնակիցներին նախապես հայտնի կլինի արժույթի փոխարկման փոխարժեքը: Բացի այդ նախատեսվում է, որ կիրառվող փոխարժեքը կլինի առավել բարենպաստ միջազգային համակարգերի կողմից կիրառվող փոխարժեքի համեմատ:

 

 

*

*