Վարդան Արամյանը հիմնավորել է՝ ինչու են մերժվել բյուջեի վերաբերյալ առաջարկությունները — Երկիր Մեդիա

Վարդան Արամյանը հիմնավորել է՝ ինչու են մերժվել բյուջեի վերաբերյալ առաջարկությունները

Նախագծի քննարկումը այսօր ավարտվել է, քվեարկութունը կկայանա վաղը:
byuje

Ազգային ժողովն այսօր վերսկսել է 2017 թվականի բյուջեի քննարկումը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է պատգամավորներից, խմբակցություններից ու մշտական հանձնաժողովներից ստացված առաջարկությունները՝ ընդհանուր ուղղություններով, հիմնավորել, թե ինչու են դրանք, գրեթե ամբողջությամբ, մերժվել:

Բյուջեի նախագծի վերաբերյալ կառավարությունը 300-ից ավելի առաջարկություն է ստացել, ընդունել է հազիվ 3 տասնյակը: Դրանց ներառումից բյուջեն գրեթե փոփոխության չի ենթարկվել՝ պահպանելով ի սկզբանե սահմանված ցուցանիշները:

Նախագծի քննարկումը այսօր ավարտվել է, քվեարկութունը կկայանա վաղը:

«Բյուջեն, թեպետ քաղաքական առումով հարկաբյուջետային գործիք է, այդուհանդերձ, դա հոսքերի աղյուսակ է, պետք է լինի բալանսավորված, հստակ ցուցանիշներով: Պիտի իմանանք, թե թվերի հետևում ինչ ցուցանիշներ ենք ունենում: Եթե կան առաջարկություններ, որոնք չեն պարունակել կանխատեսում, թե դրանց համար որքան ֆինանսներ են պետք, ակնհայտ է, որ դրանք բյուջեում արծարծելը օբյեկտիվ չէր լինի»,- ասում է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

*

*