Արամյան․ 30 տարի մարման ժամկետով արժեթղթերի թողարկումը համարձակ քայլ էր

Հայաստանը լավ դիրքերում է պարտքի շուկայի կառավարման տեսանկյունից:
aramyan-vardan

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պարտքի կառավարումն ու ներքին պարտքի շուկայի խորացումը գերակա նպատակ է համարում: Այս մասին նա ասաց նախարարությունում կայացած միջոցառման ժամանակ, որին մասնակցում էին ֆինանսական ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Լավ ու խորը պարտքի շուկա ունենալը ոչ միայն մեզ` Ֆինանսների նախարարությանը, հնարավորություն է տալիս կանխիկ հոսքերն արդյունավետ կառավարել, այլև դա այն կարևորագույն սեգմենտն է, որի շրջանակներում գնանշվում են տարբեր գործիքակազմերը, որոնց տիրապետում են ֆինանսական շուկայի մասնակիցները»,-ասաց նախարարը` հավելելով, որ Կենտրոնական բանկի հետ իրենց ջանքերը միավորում են, որպեսզի պարտքի շուկան ավելի կայացած դառնա:

Նախարարը ընդգծեց, որ թե′ տարածաշրջանում, թե′  ԱՊՀ երկրների շարքում և թե′  Արևելյան Եվրոպայի կամ անցումային երկրների շարքում Հայաստանը լավ դիրքերում է պարտքի շուկայի կառավարման տեսանկյունից:

Անդրադառնալով վերջերս 30 տարի մարման ժամկետով արժեթղթերի թողարկմանը` նախարարը նկատեց, որ դա համարձակ քայլ էր: «Մենք գնացինք համարձակ քայլի, թողարկեցինք 30 տարի ժամկետով պարտատոմսերը: Դա երկրի համար մեծ առաջընթաց էր»,-ասաց Վարդան Արամյանը:

*

*