Արագածոտնի մարզում ակնկալվում է ստեղծել 1000 նոր աշխատատեղ

Թալինում ադամանդի վերամշակման գործարանի վերագործարկմամբ...
mazrpet-varchapet

ՀՀ Արագածոտնի մարզում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը:

Մարզպետը զեկուցել է, որ ըստ վարչապետի հանձնարարականի՝ հստակ աշխատանք է կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ծավալն ավելացնելու ուղղությամբ: Աշոտ Սիմոնյանը վստահեցրել է, որ սեփական եկամուտների հավաքագրումը կիրականացվի 100 տոկոսով և տեղեկացրել, որ 2018-ին ևս սեփական եկամուտները նախատեսվում է ավելացնել 20-25 տոկոսով:

Խոսելով ներդրումային ծրագրերի մասին՝ Արագածոտնի մարզպետը նշել է, որ Թալինում ադամանդի վերամշակման գործարանի վերագործարկմամբ նախատեսվում է ստեղծել 200-300 նոր աշխատատեղ՝ 200-300 հզ դրամ միջին աշխատավարձով: Ընդհանուր առմամբ, ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում Արագածոտնի մարզում ակնկալվում է ստեղծել 1000 նոր աշխատատեղ:

Մանրամասներն՝ այստեղ:

*

*