Քաղաքացիները կկարողանան կնքել ԱՊՊԱ պայմանագրեր ՝ առանց ապահովագրական ընկերություններ այցելելու

Ապահովագրական ոլորտում 2017 թվականի ապրիլի 1-ից կներդրվի ուղիղ հատուցումների համակարգը...
appa

Ապահովագրական ոլորտում 2017 թվականի ապրիլի 1-ից կներդրվի ուղիղ հատուցումների համակարգը, որը հնարավորություն կտա քաղաքացիներին առանց ապահովագրական ընկերություններ այցելելու կնքել ԱՊՊԱ պայմանագրեր եւ ստանալ ապահովագրական հատուցումներ: Այս մասին ասել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն՝ Վահան Ավետիսյանը:

Նրա խոսքով` նոր համակարգի ներդրումից հետո պատահարի դեպքում տուժող ավտոսեփականատերերը հատուցումներ կստանան իրենց հետ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերություններից, իսկ հատուցում վճարող ապահովագրական ընկերությունները հետագայում փոխադարձ հաշվարկներով այդ գումարները հետ կստանան վնաս պատճառողի ապահովագրական ընկերությունից:

Այս համակարգի ներդրումը թույլ կտա, որպեսզի ավտոսեփականատերերը պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում գործ ունենան միայն իրենց կողմից ընտրված ապահովագրական ընկերությունների հետ: Արդյունքում ակնհայտ կլինի ոչ միայն սպասարկման որոկն, այլեւ հատուցման գործընթացի տեւողությունը կկրճատվի: ԱՊՊԱ ոլորտում կատարված փոփոխությունները կտարածվեն ինչպես 2017 թվականի ապրիլի 1-ից հետո կնքված ԱՊՊԱ պայմանագրերի, այնպես էլ 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կնքված եւ գործող ԱՊՊԱ պայմանագրերի հիման վրա:

 

*

*