Ամենաբարձր ամսական անվանական աշխատավարձը գրանցվել է Սյունիքի մարզում

2017-ի երկրորդ և երրորդ եռամսյակներում աճ է գրանցվել:
poxarjeq

Միջին ամսական անվանական աշխատավարձը 2017-ի երկրորդ և երրորդ եռամսյակներում աճ է գրանցել:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ամենաբարձր ամսական անվանական աշխատավարձը 2017-ի երրորդ եռամսյակում գրանցվել է Սյունիքի մարզում:

Միջին ամսական անվանական աշխատավարձը 2017-ի առաջին եռամսյակում կազմել է 185 հազար 067 դրամ, երկրորդ եռամսյակում ավելացել է՝ դառնալով 190 հազար 195 դրամ, երրորդում՝ 194 հազար 527 դրամ:

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձն այս տարվա երրորդ եռամսյակում գրանցվել է Սյունիքում՝ 242 հազար 391 դրամ, այնուհետև Երևանում՝ 210 հազար 327 դրամ: Ամենացածր միջին ամսական անվանական աշխատավարձը եղել է Արագածոտնի մարզում՝ կազմելով 122 հազար 715 դրամ:

*

*