Անմշակ հողատարածքները խնդիր են գյուղացիական տնտեսությունների համար

Արդյունքում ստացվում է բարձր ինքնարժեքով մթերք, որի իրացումը բավական դժվար է:
anmshak-hogh

 

Գյուղացիական փոքր տնտեսություններում հիմնական խնդիրը դեռեւս հողերի մասնատվածությունն է, ոչ արդյունավետ մշակումն ու անմշակ մնալը: Ոլորտում տիրող իրավիճակն այս կերպ է ներկայացրել  Գյուղատնտեսության փոխանախարարը: Ըստ Աշոտ Հարությունյանի՝ չմշակվող հողատարածքները խնդիր են դառնում հողերի մշակմամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների համար: Արդյունքում ստացվում է բարձր ինքնարժեքով մթերք, որի իրացումը բավական դժվար է:

Գյուղատնտեսության նախարարությունն ու ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը ծրագիր են սկսելու, որի շրջանակում իրականացվելու է գյուղացիական փոքր տնտեսությունների խնդիրների վերլուծություն: Հետո արդեն բարձրացված խնդիրներին լուծում կտան:

«Խնդիրների մի մասն արդեն վերհանված են: Այս պահին մեր նպատակն է անցնել ժամանակակից տեխնոլոգիների կիրառմանը: Խնդիր է դրված սերմի ներկրումը փոխարինել սերմնաբուծությամբ, այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են կատարվում: Այս պահին աշխատում են ինտենսիվ այգիներ հիմնելու, կաթիլային ոռոգման ծրագրերի իրականացման ուղղությամբ»,- ասում է Գյուղատնտեսության փոխանախարար Աշոտ Հարությունյանը։

 

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*