«Ամուլսարի ծրագրի ձգձգումները կարող են խաթարել երկրի ներդրումային գրավչությունը ապագա ներդրումների համար». ՀԱԱՊ

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը հայտարարությամբ դիմել է Փաշինյանին
hh-um-amerikayi-arevtri-palat

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ) հայտարարությամբ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀԱԱՊ-ի անդամ ընկերություն  հանդիսացող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի Ամուլսարի ծրագրի շուրջ ծավալվող երկարատև իրադարձությունների կապակցությամբ:

«Համոզված ենք, որ Լիդիան Արմենիայի Ամուլսարի ծրագրի շուրջ հետագա ձգձգումները խորացնելու են խնդիրը և կարող են կրել հարատև բնույթ՝ շարունակելով բացասական ազդեցություն ունենալ բիզնես միջավայրի վրա և վերջնականապես խաթարել երկրի ներդրումային գրավչությունը ապագա ներդրումների համար: Ուստի, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը որդեգրել արդար գործելաոճ՝ խնդրի շուտափույթ լուծման համար:

Մենք կիսում ենք Կառավարության տեսլականն առ այն, որ Հայաստանը պետք է բարգավաճի և ունենա  զարգացող  տնտեսություն, որտեղ ի նպաստ Հայաստանի բարօրության գործունեություն իրականացնող բոլոր ներդրողների նկատմամբ կգործի օրենքի գերակայության սկզբունքը և բոլոր տնտեսվարողների համար կապահովվեն հավասար և արդար հնարավորություններ»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ:

*

*