Նորաստեղծ խորհրդատվական խումբը կզբաղվի Ամուլսարի ծրագրի մշտադիտարկմամբ

Ձեւավորվել է միջազգային մասնագետներից բաղկացած անկախ խորհրդատվական խումբ:

Ամուլսարի ոսկու հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության կամավոր նախաձեռնությամբ ձեւավորվել է միջազգային մասնագետներից բաղկացած անկախ խորհրդատվական խումբ: Այն զբաղվելու է Ամուլսարի ծրագրի իրականացման ու դրա ազդեցության վերաբերյալ մշտադիտարկմամբ: Բնապահպանական եւ սոցիալական ոլորտի հայաստանյան եւ միջազգային 7 փորձագետից կազմված խմբի անդամներից 6-ը եղել են Ամուլսարում եւ հարակից համայնքներում, ծանոթացել կատարված եւ կատարվելիք աշխատանքներին:

«Մենք որպես անհատներ յուրաքանչյուրս հրավեր ենք ստացել «Լիդիան Արմենիայից»՝ կազմելու անկախ խորհրդատվական խումբ, որպեսզի խորհրդատվություն տրամադրենք Ամուսլարի զարգացման վերաբերյալ»,- նշեց պատասխանատու, հանքարդյունաբերության եւ կոնֆլիկտների կառավարման ոլորտում միջազգային փորձագետ Ջոն Հաքերը:

Վերջինս մեկն է այն խորհրդատվական խմբից, որ իրականցնելու է Ամուլսարի ծրագրի մշտադիտարկումը: 7 հոգուց կազմված թիմում ընդգրկված են հայաստանյան ու միջազգային հեղինակավոր բնապահպաններ, սոցիալական ոլորտի փորձագետներ:

«Լիդիան ինթերնեյշնլը» յուրաքանչյուրին կամավորության սկզբունքով է ընտրել: Ջոն Հաքերն անկեղծանում է՝ իր թիմակիցներին չի ճանաչել: Հանդիպել ու բոլորով միաձայն որոշել են ընդունել այս մարտահրավերը:

Մանրամասները՝ տեսանյութում

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*