ԱՄՆ-ը կոնգրեսականներն աջակցում են Հայաստանում «Հազարամյակի մարտահրավեր»-ին

«Ինչո՞ւ Հայաստանը չի կարող վերածվել Սիլիկոնային հովտի»,- ասել է Շիֆը:

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը եւ հետախուզության հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆն աջակցում են Հայաստանում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրերի վերականգնմանը:

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Արեւմտյան շրջանի կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ կոնգրեսականները, մասնավորապես, հայտարարել են, որ աջակցում են հանձնախմբի նախաձեռնությանը՝ ուղղված Հայաստանին 100 միլիոն դոլար կրթական դրամաշնորհի տրամադրմանը: Ադամ Շիֆը հիշեցրել է, որ 2006 թվականին Հայաստանին տրամադրված շուրջ 200 միլիոն դոլարի դրամաշնորհը զգալիորեն նպաստել է գյուղական շրջանների զարգացմանը, իսկ նոր ներդրումը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացմանը: «Ինչո՞ւ Հայաստանը չի կարող վերածվել Սիլիկոնային հովտի»,- ասել է Շիֆը:

*

*